Статистика ВК сообщества "Паруйр Севак/Պարույր Սևակ"

0+
Խնդրում ենք էջում գրել միայն հայատառ:

Графики роста подписчиков

Лучшие посты

Պարույր Սևակ

Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք:
Իսկական սերը չի կարող ատել:
Միայն կափսոսեմ, որ սիրել եմ քեզ
Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք:
Գուցե քեզ նման շատ շատերը կան,
Գուցե եվ դու ես նմանը միայն:
Եթե քեզ նման մեկին հանդիպեմ,
Չեմ սիրի երբեք, ես հաստատ գիտեմ:
Շատ բարդ է կյանքը, գուցե ինձ համար,
Առավել բարդ է մարդն իր էությամբ:
Ես քեզ չեմ ատի. ապրիր քեզ համար:
Թող չհանդիպես երբեք բարդության:
Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք:
Իսկական սերը չի կարող ատել:
Ատում են միայն անզորությունից,
Կատաղությունից ու հիվանդ խանդից:
Պետք է հարմարվել, կյանքի հետ քայլել:
Պետք է այս կյանքում նոր էջեր բացել:
Նոր կյանքով ապրել, ծաղկել ու շնչել:
Եվ դաԺան ցավը շատ խորը թաղել...
[club31128109|Паруйр Севак/Պարույր Սևակ]

6 0 ER 0.3552
Պարույր Սևակ, Վարդգես Պետրոսյան, Անժիկ Հակոբյան. 1967 թ.
Լուսանկարը Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից

0 0 ER 0.2520
Բայց անվերջ լսվում է, թե’ իմ մեջ, թե’ իմ շուրջ.
«Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»։
[club31128109|Паруйр Севак/Պարույր Սևակ]

6 0 ER 0.3158
Իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դու´ – ուրիշի՛նը։
Դու´, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն…
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա´։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա´…
Եվ նա ով է՝ գիտե՛մ։
Պարզ է. նա ո´չ կարիճ,
Եվ ո´չ էլ իժ է նա։
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա…

6 0 ER 0.2524
Պարույր Սևակ👑

Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր։ նրանք ծնվել են, որ ապրեն Հարբած, իսկ դու՝ որ քեզնով երբեւէ Հարբեն...

1 0 ER 0.1683
[club31128109|Паруйр Севак/Պարույր Սևակ]
Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց...
#հիշումենքևպահանջում
#հայոցցեղասպանություն

🕯️ #106

0 0 ER 0.1246
[club31128109|Паруйр Севак/Պարույր Սևակ]
ՔՐՏՆՈՒՄ ԵՄ
Ես քրտնում եմ՝
Ինչպես որ նա, ինչպես որ դու.
Այստեղ մեր մեջ՝ արդեն ո՛չ մի տարբերություն:
Ես քրտնում եմ
Տաք քրտինքով՝
Տապի՜ց,
Տոթի՛ց,
Պաղ քրտինքով՝
Ե՛վ սարսափից,
Ե՛վ ամոթից:

Ես քրտնում եմ և ամոթից,
Երբ ես կուշտ եմ, դու՝ անոթի,
Երբ ես՝ սխալ, իսկ դու ճիշտ ես,
Երբ կարծեցյալ ծանըր վիշտըս
Քո վշտի դեմ լոկ փետուր է.
Մինչ կաթում է իմ կտուրը՝
Տանիք չունի տունըդ մի՛շտ էլ:

Տաք քրտինքն է հոգիս պատում,
Երբ ինձպեսին ինքս եմ դատում:

Ամաչում եմ իմ անտեղի կոշտությունից,
Իմ պատճառով խիստ խորացած գժտությունից,
Դիտավորյալ, ոչ թե անկեղծ հաշտությունից:
Ամաչում եմ ու քրտնում եմ այն ժամ նաև,
Երբ - լինում է - սիրտ չեմ անում
Իմ իսկ սրտի խորքը նայել,
Նայել - և ի՜նչ՝
Հանկարծ զգալ,
Որ չեմ սիրում, այլ խաղում եմ,
Որ չեմ աղում, այլ մաղում եմ,
Որ չեմ ատում, այլ պարզապես նախանձում եմ,
Եվ շոյում է մեղք գործածի թախանձումը,
Ու ստում եմ, թե իբըր ես հավատում եմ,
Չե՛մ հավատում - հավատացող ձևանո՜ւմ եմ...

Սակայն կյանքում շա՛տ ավելի ես քրտնում եմ ուրիշի՜ տեղ,
Թեպետ գուցե չի երևում իմ քրտինքի աղի շիթը:
Ուրիշի՛ տեղ,
Երբ որ մի բան մտածում են,
Բայց ասում են բոլորովին ուրի՜շ մի բան
Եվ չեն զգում, որ այդպես է հասնում ահա
Ա՛յն դանակի բթացումը,
Որով մարդիկ այգու նման կյանքն են էտում:
Ուրիշի՛ տեղ,
Երբ նրանք չեն կշռադատում -
Կատարում են լոկ հրաման,
Ասես ուսին գլո՛ւխ չունեն,
Այլ շուռ տված մի ջրամա՜ն...

Ես քրտնում եմ ուրիշի՛ տեղ,
Երբ որ նրանք իրենց ուժը...
Բայց այս մասին՝ ուրի՛շ անգամ,-
Չէ՞ որ ինձ պես անզգույշը...
Իմ այս վախկոտ-զգուշավոր մտքի համար՝
Ես քրտնում եմ նաև հիմա
Եվ մտածում,
Թե ինչի՞ց է քրտնում մարդը:
Ի՞նչ եք կարծում:
Ինձ թվում է՝
Ա՛յն պատճառով
Եվ այնժամ է քրտնում մարդը,
Երբ որ օդը պակասում է:

Ձեզ թվում է,
Թե ամոթի կամ սարսափի զգացումը
Իմ ասածին հակասո՞ւմ է...

3 0 ER 0.1331
[club31128109|Паруйр Севак/Պարույր Սևակ]
Պարույր Սևակ․Միշտ քեզ հետ 💗

«Պոեզիայի թատրոն» թատերախմբի հրաշալի և անմոռաց ներկայացումը՝ Պ. Սևակի կյանքի և ստեղծագործության դրվագների յուրօրինակ մեկնաբանությամբ
Ռեժիսոր՝ Հրաչ Գյումբալյան
Գեղարվեստական ղեկավար՝ Տաթև Ղազարյան
«Բեմահարթակը» Պ. Սևակի առանձնատունն է
(Նկարները Պ Սևակի տուն ֊թանգարան էջից)

1 0 ER 0.1145
[club31128109|Паруйр Севак/Պարույր Սևակ]
✍️«...Իսկական բանաստեղծություն գրելը ինքնազատագրման պես մի բան պիտի լինի»:
Պարույր Սևակ
✔️ 1968 թվական, Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարան, մեծ դահլիճ։
Այսօր մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է:
📖Նա եղել է Հայաստանի ազգային գրադարանի պատվավոր ընթերցողը։
Լուսանկարը՝ Ազգային գրադարանի արխիվից։

0 1 ER 0.1045
[club31128109|Паруйр Севак/Պարույր Սևակ]
#հիշում_եմ_և_պահանջում
🕯️ Ապրիլի 24-ը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն է...

1 1 ER 0.1150